Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Բետիսին»: Դաշտի տերերը առավելության հասան 5:0 հաշվով:
Մեկնարկից երկու րոպե անց Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո հաշիվը բացեց Գարեթ Բեյլ: 39-րդ րոպին Խամեսը` ինքը գոլ խփեց: Դաշտի տերերի երրորդ գոլը 47-րդ րոպեին հեղինակեց Քարիմ Բենզեման, 50-րդ րոպեին Խամեսը դուբլ ձևակերպեց: Խաղավարտին իր երկրորդ գոլը հեղինակելու հնարավորությունը բաց չթողեց նաև Գարեթ Բեյլը` վերջակետ դնելով հանդիպմանը:
Նշենք, որ հյուրերի կազմում 61-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից վրիպեց Ռուբեն Կաստրոն:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» միավորների քանակը հասցրեց 4-ի: