Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում ուժերը չափեց «Սուոնսի»-ի հետ:
Դիմակայությունն ավարտվեց մանչեսթերյան թիմի հաղթանակով 4:0 հաշվով:
Առաջին խաղակեսի ավարտին հաշիվը բացեց Էրիկ Բային: Իսկ 81-րդ րոպեին Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո աչքի ընկավ Լուկակուն: Մեկ րոպե անց Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը գոլային փոխանցում կատարեց նաև Պոլ Պոգբային: 84-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավելու հնարավորությունն օգտագործեց նաև Մարսիալը:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 85-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո Մոուրինյուի թիմը 6 միավորով առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարն է: