Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալեց «Քրիսթալ Փելես»-ին և առավելության հասավ 4:0 հաշվով:

Մանչեսթերցիների կազմում երրորդ րոպեին հաշիվը բացեց Խուան Մատան, այնուհետև դուբլի հեղինակ դարձավ Մարուան Ֆելաինին (35', 45'): Իսկ 85-րդ րոպեին իր թիմի 4-րդ գոլը խփեց Լուկակուն:

Այս հաղթանակից հետո Մոուրինյուի թիմը 19 միավորով առաջնության առաջին տեղ բարձրացավ:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 66-րդ րոպեին: