ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ստուգողական խաղի շրջանակներում ուժերը չափեց «Լոս Անջելես Գելաքսի»-ի հետ և առավելության հասավ 5:2 հաշվով:
Անգլիական ակումբի կազմում հանդիպման երկրորդ րոպեին Մարկուս Ռաշֆորդը բացեց հաշիվը, 20-րդ րոպեին ֆուտբոլիստը նաև իր երկրորդ գոլը խփել, 26-րդ րոպեին աչքի ընկավ նաև Մարուան Ֆելաինին:
Երկրորդ խաղակեսում գոլի հեղինակ դարձան նաև Հենրիխ Մխիթարյանն (67') ու Անտոնի Մարսիալը (72'):
Ամերիկյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դոս Սանտոսը (79', 88')
Մանչեսթերցիների խաղը դիտել է նաև թիմի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը: