International Champions Cup ընկերական մրցաշարի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» ուժերը չափեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ և պարտվեց խոշոր 1:4 հաշվով:
Դորտմուդյան թիմի կազմում աչքի ընկան Գոնսալո Կաստրոն (19), 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Պիեր Էմերիկ Օբամեյնագը, 57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դեմբելեն, իսկ 86-րդ րոպեին Ջոնսոնի պաշտպանած դրապասը գրավեց Կաստորն` դառնալով դուբլի հեղինակ;
Ժոզե Մոուրինյուի թիմի միակ գոլը 59-րդ րոպեին հեղինակեց Հենրիխ Մխիթարյանը: Գոլային փոխանցումը կատարեց Խուան Մատան:
Նշենք, որ 66-րդ րոպեին Մխիթարյանին փոխարինեց Յանուզայը: