Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Դանիայի հավաքականին:
Արթուր Պետրոսյանի թիմը պարտվեց 1:4 հաշվով:
Հանդիպման առաջին գոլը գրանցվեց 6-րդ րոպեին, երբ Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ռուսլան Կորյանը: Սակայն 11 րոպե անց Թոմաս Դելեյնին գրավեց Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը:
Հյուրերը հաշվի մեջ առաջ անցան 29-րդ րոպեին. տուգանային հարվածից աչքի ընկավ Քրիստիան Էրիքսենը:
Հանդիպման 82-րդ րոպեին Թոմաս Դելեյնին դուբլ ձևակերպեց, իսկ խաղավարտին ֆուտբոլիստը իր երրորդ գոլը ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը (90+3'):
Նշենք, որ մերոնց կազմում դեղին քարտ ստացան Գաել Անդոնյանը (26)' և Վարազդատ Հարոյանը (27') և Հենրիխ Մխիթարյանը (89')