Լոս Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում Հայաստանի հավաքականն ընկերական խաղի շրջանակներում ուժերը չափեց Էլ Սալվադորի ընտրանու հետ և առավելության հասավ 4:0 հաշվով:
Մեկնարկից երկու րոպե անց Էլ Սալվադորի թիմի պաշտպան Խավյեր Գարսիան Մխիթարյանի փոխանցումից հետո գրավեց սեփական թիմի դարպասը, իսկ 7-րդ րոպին արդյունավետ խաղով աչքի ընկավ Հովհաննես Համբարձումյանը:
Երկրորդ խաղակեսում մերոնք գոլերի տարբերությունը հասցրին 3-ի` այս անգամ գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը, իսկ 9 րոպե անց գոլ խփելու հնարավորությունը բաց չթողեց նաև Գեղամ Ղադիմյանը, ում գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը: