Եվրոպայի 2020թ-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն ու հաղթեց 4:2 հաշվով:
Հանդիպման 4-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ պատասխան գոլը 13-րդ րոպեին խփեց Էդին Ջեկոն:
Երկրորդ խաղակեսում' 66-րդ րոպեին Հայաաստանի ընտրանու ավագը դուբլ ձևակերպեց, 4 րոպե անց Ամեր Գոյակը հաշիվը դարձրեց 2:2:
77-րդ րոպեին Հայաստանի հավաքականի խաղացող Հովհաննես Համբարձումյանը մեր թիմին կրկին հաշվի մեջ առաջ մղեց, իսկ խաղավարտին հյուրերի ֆուտբոլիստ Լոնչարը դարձավ ինքնագոլի հեղինակ: