Հայաստանի ազգային հավաքականը Օսլոյում ընկերական խաղ անցկացրեց Նորվեգիայի ընտրանու հետ ու գոլառատ խաղում 9 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը։ Այս մասին հաղորդում է Armsport.am-ը:

Միայն առաջին կեսում նորվեգացիները 5 անգամ ստիպեցին մեր թիմին խաղը սկսել դաշտի կենտրոնից։

Նախ,17-րդ րոպեին մրցակցի հարձակվող Էրլինգ Հոլանդը դաշտի կենտրոնից գնդակով առաջ ընթացավ՝ շրջանցելով Էդուարդ Սպերցյանին, Վարազդատ Հարոյանին, Ստյոպա Մկրտչյանին, ապա Արման Հովհաննիսյանը կանոնների կոպիտ խախտումով սահանկումով կասեցրեց նորվեգացու առաջընթացը։ Մրցավարը Հովհաննիսյանին ուղիղ կարմիր քարտով հեռացրեց խաղադաշտից՝ մեր թիմին թողնելով տասը հոգով։ Արման Հովհաննիսյանը, կարծես, վնասվածք ստացավ, նա խաղադաշտը լքեց պատգարակի վրա։

Կապառոսը Էրիկ Վարդանյանի փոխարեն դաշտ դուրս բերեց Կամո Հովհաննիսյանին։

Խաղի 23-րդ րոպեին տանտերերի կազմում Հոլանդը արդեն աչքի ընկավ գոլով։ Մեր տուգանայինի մատույցներում Սպերցյանը կորցրեց գնդակը, այն հասավ դարպասին մոտ գտնվող Հոլանդին, որը գնդակին թեթև հպումով գրավեց Յուրչենկոյի դարպասը։