Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական փուլի 9-րդ խմբի առաջին տուրի շրջանակներում Հայաստանի Մ17 հավաքականը արտագնա խաղում հանդիպեց Պորտուգալիայի հավաքականին:

Լուսո քաղաքում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց մերոնց պարտությամբ 7:0 հաշվով:

Նշենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի Անգլիայի ընտրանու հետ: