Այսօր մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի երտասարդական հավաքականը ուժերը չափեց Իսլանդիայի մինչև 21 տարեկանների հավաքականի հետ:
Հադիպումն ավարտվեց իսլանդացիների հաղթանակով՝ 4:0 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ Ֆրիդյոնսոնը: Ֆուտբոլիստը նախ 23-րդ րոպեին բացեց հաշիվը, ապա 57-րդ րոպեին անվրեպ իրացրեց նաև 11 մետրանոց հարվածը:
Իսլանդացիների երրորդ գոլը 68-րդ րոպեին հեղինակեց Ատլասոնը: Խաղավարտին Հայաստանի երիտասարդական հավաքականը նաև 4-րդ գոլը ընդունեց սեփական դարպասը: Այս անգամ էլ աչքի ընկավ Ֆինսենը: