armnoc.am  Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Պորտուգալիային:

Հունաստանի Խալկիդա քաղաքում շարունակվող Եվրոպայի երիտասարդական առաջնության B դիվիզիոնի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը զիջեց Պորտուգալիայի թիմին: Հանդիպումն ավարտվեց 70: 54 հաշվով:

Խմբային փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 19-ին Մոնտենեգրոյի թիմի հետ: