armnoc.am Բասկետբոլի Հայաստանի ընտրանին ընկերական խաղում ոչ մի հնարավորություն չտվեց Իրանի երիտասարդական թիմին:
Եվրոպայի փոքր երկրների առաջնության նախապատրաստական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը ընկերական խաղում 85:59 հաշվով ջախջախեց Իրանի Մ20 տարեկանների թիմին:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի կարծիքով հավաքականի արտասահմանի նորեկը՝ Բրայանտ Դանստոնը, և թիմի մյուս երիտասարդները մեծ ապագան են խոստանում:
«Իհարկե, հակառակորդ թիմը՝ Իրանի երիտասարդական հավաքականն այդքան էլ ուժեղ չէր և ինձ չհաջողվեց վերջնական գաղափար կազմել թիմի համակցվածության մասին, սակայն նմանատիպ ընկերական հանդիպումները մեծ օգուտ են տալիս: Հավաքականի նորեկները շատ տաղանդավոր են, լավ ապագան են խոստանում և կարծում եմ' կկարողանան օգնել Հայաստանի հավաքականին»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը:
Հայաստանի հավաքականը մինչև փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը ևս մեկ ընկերական հանդիպւմ կանցկացնի Իրանի մեծահասակների թիմի հետ: Խաղը կկայանա հունիսի 25-ին ժամը 17:00-ին նախկին «Միկա» մարզահամալիրում: