Ռուսաստանի Սոչի քաղաքում ավարտվեց 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը նվիրված մրցաշարը:

Եզրափակչում հանդիպեցին Հայաստանի Մ19 և Կրասնոդարի երկրամասի Մ20 հավաքականները։ Մրցաշարի հաղթող դարձավ Կրասնոդարի երկրամասի ընտրանին, որը հաղթեց 3:1 հաշվով։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:

Հայաստանի ընտրանու կազմում աչքի ընկավ Արմեն Հովհաննիսյանը։