Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Աշխարհի 2018թ-ի ընտրական փուլի շրջանակներում արտագնա խաղում ուժերը չափեց Լեհաստանի հավաքականի հետ:
Հանդիպումն ավարտվեցդաշտի տերերի հաղթանակով 2:1 հաշվով: Առաջին խաղկեսի 30-րդ րոպեից սկսած մերոնք մնացին 10 հոգով. երկու դեղին քարտ ստանալու արդյունքում Գաել Անդոնյանը հեռացվեց դաշտից:
Թիմերը ընդմիջման գնացին առանց գոլերի:
Երկրոդ խաղկեսում` 48-րդ րոպեին Հրայր Մկոյանը գրավեց սեփական թիմի դարպասը: Երկու րոպե անց Մարկոս Պիզելիի հավասարեցրեց:
Խաղավարտին Ռոբերտ Լևանդովսկին բաց չթողեց գոլ խփելու հնարավարությունը և հաղթանակ բերեց իր թիմին: