Հայաստանի ազգային հավաքականը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Չեխիայի ընտրանու հետ:
Դիմակայությունն ավարտվեց չեխերի հաղթանակով 3:0 հաշվով:
Հանդիպման 4-րդ րոպեին Կրեյչին բացեց հաշիվը, իսկ 34-րդ րոպեին Կադլեցը խփեց իր թիմի երկրորդ գոլը: Խաղի 87-րդ րոպեին Կոպիցը հաշիվը դարձրեց 3:0:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ շարունակել հանդիպումը և փոխարինվեց 38-րդ րոպեին:
Մեր ընտրանու հաջորդ խաղը սեպտեմբերի 4-ին է. Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը: