Շվեյցարական Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում տեղի ունեցավ Ալժիր-Հայաստան ընկերական հանդիպումը:
Հանդիպումն ավարտվեց մեր ընտրանու պարտությամբ' 1:3 հաշվով:
14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 25-ամյա պաշտպան Էսիեիդ Բելկալեմը: 25-րդ րոպեին մեր ընտրանու դարպասը երկրորդ անգամ գրավեց Նաբիլ Ղիլասը: Առաջին խաղակեսի վերջնամասում ալժիրցիներին հաջողվեց նաև երրորդ անգամ գրավել Բերեզովսկու պաշտպանած դարպասը. գոլ հեղինակեց Իսլամ Սլիմանին: 46-րդ րոպեին Հայաստանի հավաքականին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. աչքի ընկավ Արթուր Սարկիսովը:
Նշենք, որ մյուս ընկերական հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 6-ին' Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում' Գերմանիայի հավաքականի հետ:
Տեսանյութը` այստեղ