Ընկերական խաղի շրջանակներում Գերմանիայի ազգային ընտրանին հյուրընկալեց Անգլիայի հավաքականին: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 3:2 հաշվով:

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Տոնի Կրոսն (43') ու Մարիո Գոմեսը (57'): Հյուրերի գոլերը հեղինակեցին Հարի Քեյնն (61') ու Ջեյմի Վարդին (74'), իսկ Էրիկ Դայերը խաղավարտին հաղթանակ բերեց անգլիացիներին (90+1'):