Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունը ավարտված է: Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում տեղի ուենցավ եզրափակիչ հանդիպումը:

Աշխարհի գավաթը խաղարկեցին Գերմանիայի և Արգենտինայի ազգային ընտրանիները:

Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնությունն ավարտված է: Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում տեղի ուենցավ եզրափակիչ հանդիպումը:

Աշխարհի գավաթը խաղարկեցին Գերմանիայի և Արգենտինայի ազգային ընտրանիները:

Հազարավոր երկրպագուները մարզադաշտից և էկրանների առջև ականատես եղան գերմանական ֆուտբոլի պատմական իրադարձությանը՝ Գերմանիայի ազգային ընտրանին 4-րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Մինչ այս գերմանացիները գավաթը նվաճել էին նաև 1954, 1974, 1990թ-ին:

«Մարականայում» ընթացող եզրափակիչ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց առանց արձանագրված գոլերի:

Լրացուցիչ ժամանակի 113-րդ րոպեին Մարիո Գյոտցեի հեղինակած գոլը Գերմանիայի ընտրանուն դարձրեց Աշխարհի առաջնության չեմպիոն: Նշենք, որ սա Գյոտցեի 11-րդ գոլն էր Գերմանիայի հավաքականի կազմում:

Տեսանյութը և լուսանկարները՝ այստեղ