Եվրոպայի 2016թ-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանին Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում հյուրընկալվեց Սերբիայի հավաքականին:
Մերոնք պայքարը զիջեցին 2:0 հաշվով: 22-րդ րոպեին գնդակը դիպչելով Լևոն Հայրապետյանին հայտնվեց մեր թիմի դարպասում: Իսկ երկրորդ գոլը դաշտի տերերը Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասն ուղարկեցին 53-րդ րոպեին: Այս անգամ աչքի ընակավ Ադամ Լյայիչը:
Արդյունքում մերոնք հայրենիք կվերադառնան առանց միավոր վաստակելու:
Այս մրցաշարի շրջանակներում հաջորդ հանդիպում Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի սեպտեմբերի 7-ին` Երևանում:
I խմբում հանդես եկող մեր հավաքականը իր ակտիվում ունի դեռևս մեկ միավոր:
Նշենք, որ Լևոն Հայրապետյանը խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը: Քանի որ մեր ընտրանին բոլոր երեք փոփոխություններն արդեն կատարել էր, հանդիպումն ավարտեց 10 հոգով: