Աշխարհի 2018թ.-ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը տնային խաղում 2:0 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն:
Հաշիվը բացվեց 73-րդ րոպեին. մեր ազգային ընտրանուն առաջ մղեց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Երկու րոպե անց մերոնց գոլային առավելությունը կրկնապատկեց Արաս Օզբիլիսը: Հայաստանի ընտրանու կազմում 5-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոպարինվեց Գևորգ Ղազարյանը:
Նշենք, որ խաղի 64-րդ րոպեից հյուրերը մնացին տասը հոգով` պաշտպան Սերգեյ Մալին ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից: