Եվրո 2016-ի ընտրական փուլում սեփական հարկի տակ Հայաստանի հավաքականին հաղթելուց հետո, Ալբանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ջիանի դե Բիազին նշել է.
«Ալբանիայի հավաքականը պատմական հաղթանակ տոնեց, սա կարիերայիս ամենակարևոր խաղն էր: Հիանալի աշխատանք կատարեցինք: Հայերը ներխուժեցին մեր դարպասների մոտ և գոլ խփեցին, իսկ մնացյալ ժամանակահատվածը մենք գերիշխում էինք: Հայերը լավ պաշտպանություն ունեին, այնպես որ, գիտեինք, որ բարդ է լինելու: Ընդմիջմանը ֆուտբոլիստներին ասեցի, որ հաղթելու հնարավորություն ունենք: Խաղացողները հավատում էին իրենք իրենց և մենք հասանք մեր նպատակին: Այժմ մեզ հանդիպում է սպասվում Դանիայի հետ»,- մարզչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: