Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլում Հայաստան-Դանիա խաղից առաջ ասաց Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ագե Հարեյդեն լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենց հավաքականը գտնվում է լավ մարզավիճակում:
«Լեհաստանի նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակից հետո լավ վիճակում ենք: Եթե կարողանան շարունակել խաղալ այդպես, ապա կկարողանան որակավորորվել աշխարհի առաջնության համար: Մեր բոլոր 23 խաղացողները լավ մարզավիճակում են: Այսօրվա մարզումից հետո վերջնական որոշում կկայացնենք, թե ովքեր են հանդես գալու վաղը:
Հայերի գլխավոր հաղթաթուղթն այն է, որ ֆուտբոլիստները տեխնիկապես գրագետ են: Կառանձնացնեմ նաև Հենրիխ Մխիթարյանին, ով ապացուցել է իր կարգը: Հայաստանի շոգ եղանակը խնդիր է, բայց մեծ խնդիր չի լինի: Մեր համար կարևոր է ավելի շատ ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական խնդիրը: Լեհաստանի նկատմամբ հաղթանակից հետո պետք է տրամադրվել և պայքարել նաև վաղվա խաղում»,- ասաց մարզիչը: