Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի դեմ ընկերական խաղից առաջ լրագրողների հետ հանդիպեց նաև Հրայր Մկոյանը:

Իր մարզավիճակին անդրադառնալով, մարզիկն ասաց.

«Վիճակս լավ է: Հիմա լիարժեք մարզվում եմ»:

Խոսելով Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի մասին, ֆուտբոլիստն ասաց.

«Մրցակցի մասին շատ բան չգիտեմ, բայց մարզիչները տվել են տեղեկություն և ըստ դրա՝ կպատրաստվենք ու կխաղանք»: