armenpress.amՍերբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը վստահեցնում է, որ Սերբիայի հավաքականը մեծ լրջությամբ է մոտենում Հայաստանի հետ խաղին:
«Մենք գիտենք, որ դժվար է լիենելու: Շատ լուրջ ենք նախապատրաստվում Հայաստանի հետ խաղին: Այն ուժեղ թիմ է, և դա ցույց են տալիս անցած տարի գրանցած արդյունքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախախաղային ասուլիսի ժամանակ նշեց Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը: Վերջինիս խոսքով' սերբերը հանդես չեն գա այն նույն կազմով, որով հանդես էին եկել Ֆրանսիայի դեմ խաղում:
«Մենք տեղյակ չէինք, որ Սերբիայի նախագահն է լինելու մարզադաշտում: Եթե նա գա, ապա վստահ եմ, մեզ կերկպագի: Ճիշտ է Հայաստանի հավաքականի շատ ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն, սակայն թիմը խաղում է տանը և փորձելու է հաղթել»,- ասաց նա: Ադվոկատը վստահ է' Սերբիայի հավաքականի կազմում սերնդափոխությունը կայացել է, և բոլոր նախադրյալները կան լավ թիմ կառուցելու համար: «Իմ առաջ խնդիր չի եղել դրված' հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական փուլը, սակայն այժմ մենք լավ խմբում ենք հայտնվել, իսկ եթե մենք չկարողականք հաղթահարել ընտրական փուլը, ապա, պարզապես, լավ չի լինի»,- եզրափակեց հոլանդացի մասնագետը:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում