Մեզ դժվար խաղ է սպասվում, բայց լավ պատրաստված ենք: Այս մասին Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրում «Բանանց» - «Օմոնիա» հանդիպումից առաջ, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օմոնիայի» մարզիչ Ջոն Քարվերը:
«Ես ընդամենը երեք շաբաթ է, ինչ գլխավորում եմ «Օմանյան», մեծ փոփոխություն է կրել թիմը' 12 ֆուտբոլիստ հեռացել է, եկել է 7-ը: Մենք ունենք մարտունակ թիմ' բոլոր ճակատներում մարտչելու համար»:
Խոսելով հայկական թիմի մասին' մարզիչն ասաց. «Դիտել ենք մրցակցի մասնակցությամբ գավաթի եզրափակիչը: Գիտենք, որ ունեն իսպանացի մարզիչ, իսկ իսպանացի մարզիչները սիրում են ֆուտբոլ խաղալ: Մեզ դժվար խաղ է սպասվում, բայց լավ պատրաստված ենք: Գիտենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը»:
Խոսելով իր թիմի պատրաստվածության մասին' Քարվերն ասաց. «Ամբողջ ակումբը կառուցման պրոցեսում գտնվում: Ունենք նոր նախագահ, մարզական տնօրեն, մարզիչ: Նոր թիմ կառուցելու խնդիրները լուծելու փուլում ենք: Հավատում ենք, որ նոր ֆուտբոլիստներն ավելի լավն են և զգում եմ, որ ճիշտ ճանապարհի վրա ենք: Կաշխատեմ առաջինից մինչև վերջին րոպեն, որպեսզի արդարացնեմ երկրպագուների սպասելիքները»:
Անդրադառնալով Եվրոպայի առաջնությունից Անգլիայի հավաքականի պայքարից դուրս մնալուն' մարզիչը նշեց.
«Շատ հիասթափված եմ, ողջ ազգն սպասում էր, որ կնվաճենք հաղթողի կոչումը»' կատակելով, որ «նոր մարզիչ է պետք, ես չեմ կարող, ես արդեն աշխատանք ունեմ»:
Կիպրոսի դարպասապահ Կոստա Պանային անդրադառնալով առաջիկա խաղին' ասաց. «Ինչպես նշեց մարզիչը, մեզ դժվարին խաղ է սպասում: Լավ խաղ ենք ակնկալում: Մինչև վերջին րոպեն պետք է կենտրոնացած գործենք, որպեսզի հաջորդ փուլի համար պայքարենք»: