Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է այսօր Գերմանիայի գավաթի խպաղարկության քառորդ եզրափակչում «Շտուտգարտի» դեմ խաղին:

«Մրցակցի խաղը բավականին համոզիչ է: Ակնկալում եմ տեսնել սեփական ուժերի հանդեպ մեծ վստահությամբ թիմ: Նրանց հարձակվողական ներուժն անհավանական լավն է, նրանք հարձակման գծում և պաշտպանությունում ունեն ներդաշնակություն: Մենք պետք է հարձակման գծում ուշադիր խաղանք, որպեսզի հակագրոհներ թույլ չտանք:

Անդրադառնալով դորտմունդցիների երկրպագուների բողոքներին՝ մարզիչը նշել է.

«Դա ամեն դեպքում ազդում է թիմի վրա: Եթե մեր ցանկությամբ լիներ, կցանկանայինք առաջին իսկ րոպեներից զգալ երկրպագուների աջակցությունը: Սակայն մենք հասկանում ենք բողոքը»,- մարզչի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de-ն: