Եվրո 2016թ-ի ընտրական փուլում կայանալիք Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ մրցակցի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշն անդրադարձել է Հայաստանի հավաքականին և նշել.
«Հայաստանի հավաքականի հետ առաջին խաղում հաղթեցինք, սակայն խնդիրներ ունեցանք: Հայաստանն ուժեղ մրցակից է և մոտիվացված է: Իմ թիմի ֆուտբոլիստները կենտրոնացած կլինեն, քանի որ գիտեն՝ խաղը կարևոր է մեզ համար: Հայաստանի հավաքականի համար խաղը եզրափակչի նշանակություն կունենա: Պետք է հաշվի առնել նաև, որ մրցակիցը նոր մարզիչ ունի»,- մարզչի խոսքը մեջբերում է desporto.sapo.pt-ը: