Ցանկանում եմ դաշտում ներդնել ողջ ուժերս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գաել Անդոնյանը՝ վաղը Ֆրանսիայի հավաքականի դեմ կայանալիք ընկերական խաղից առաջ:
«Սա երկրիս դեմ յուրահատուկ խաղ է: Ես ֆրանսիացի եմ, սակայն հոկտեմբերի 8-ին հայ կլինեմ և ցանկանում եմ հանդիպմանը մոտենալ՝ որպես հասարակ խաղի»,- Անդոնյանի խոսքը մեջբերում է ֆրանսիական մամուլը:
Նիս քաղաքում կայանալիք Ֆրանսիա-Հայաստան հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22:45-ին է: