Տպավորությունն այն էր, որ գոլային պահեր երկրոդ խաղակեսում ավելի շատ եղան: mediamall.am-ի թղթակցի փոխանցմամբ այս մասին Հայաստան-Բելառուս խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ազգային հավաքակնի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, ով իր առաջին հանդիպումն էր անցկացնում ընտրանու ղեկին:
Խոսելով հավաքականում նորամուը տոնած ֆուտբոլիստների մասին' Սուքիասյանն ասաց, որ այսօր պետք էր փորձել Գեղամ Ղադիմյանին, «որովհետև նա ավելի կրեատիվ է, ունենք մի քանի ընկերական խաղ ունենք, կփորձենք»:
Գլխավոր մարզչի հարց հնչեցվեց, թե որքանով է ճիշտ, որ հավաքականի կազմը որոշի ՀՖՖ նախագահը, քանի որ վերջինս հայտարարել էր, որ հավաքականի երեք ֆուտբոլիստներ չեն հրավիրվի հավաքական, քանի դեռ ինքը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է:
«Ես նայում եմ այն տղաներին, ովքեր այսօր պատրաստ են և այսօր իմ տեսադաշտում են»,- նշեց մարզիչը:
«Կազմի ընտրության, մարտավարության ընտրության հարցում ընդհանրապես մարզչի գործն է: Ժամանակ ունենք, եկեք չշտապենք դեռ փորձարկումների մեջ ենք: Եկեք հարցերին հեռվից նայենք, թողեք աշխատենք»,- եզրափակեց մարզիչը: