ffa.am Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մամուլի ասուլիսը, որը բավականին կարճ տևեց։ Այս մասին գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
-Ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը
- Վատ չէինք սկսել, բայց, ինչպես տեսաք, առաջին գոլը նվեր տվեցինք, և դրանից հետո մեր խաղը փլուզվեց։ Առջևում Դանիայի հետ կարևոր խաղն է, իսկ այս խաղում մենք հիմնականում փորձարկումներ էինք անում։
- Ինչպե՞ս թիմի վրա անդրադարձավ Մխիթարյանի փոխարինվելը։
- Բնականաբար, թիմի ավագի և առաջատարի'խաղադաշտից դուրս գալը չէր կարող չազդել խաղի վրա։ Չեխիան մոբիլ և արագ թիմ է, ինչին մեր շատ ֆուտբոլիստներ ուղղակի պատրաստ չէին։ Շատ ֆուտբոլիստներ իրենց թիմերում խաղային պրակտիկա չունեն, և հենց այդ պատճառով մեզ համար կարևոր էր տեսնել, թե ով ինչ վիճակում է գտնվում։
- Մխիթարյանի վնասվածքը լո՞ւրջ է։
- Նա հարված ստացավ ոտքին, դեռ կտեսնենք։