Ինչպես արդեն հայտնի է, ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակից 13 մարզիչները, այդ թվում մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, այս օրերին Դորտմունդում են, որտեղ նրանք ծանոթանում են Դորտմունդի «Բորուսիայի» ենթակառուցվածքներին:
Երեքշաբթի օրը թիմի մարզումներին հետևել է նաև Վարուժան Սուքիասիանը, որ անդրադառնալով մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ նշել է.
«Հենրիխ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է, «Բորուսիայում» նա զարգացում է ապրել, հիանալի մրցաշրջան է անցկացնում: Հենրիխը, սակայն, կարող է ավելի լավը դառնալ»,- մարզչի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de-ն: