Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան անդրադարձել է ֆուտբոլիստի՝ Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալու տարբերակին և նշել, որ կիսապաշտպանը թիմը չի լքի ձմեռային տրասֆերային պատուհանի ժամանակ:
«Եթե Մխիթարյանը հեռանա, ապա դա կլինի հուլիսին»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է maxifoot.fr-ը:
Հիշեցնենք, որ գերմանական մամուլի տեղեկությունների համաձայն՝ մեր ընտրանու ավագը բանակցում է դորտմունդցների հետ նոր պայմանագրի կնքման հարցի շուրջ: