Գերմանիայի ազգային hավաքականի պաշտպան Մատս Հումելսը հայատարարել է, որ վաղուց գիտեր «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Իլքայ Գյունդողանի և Հենրիխ Մխիթարյանի հեռանալու որոշման մասին, և որ դա ազդել էր Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելու իր որոշան վրա:
Գյունդողանը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», իսկ Հայաստանի հավաքականի ավագն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կհամալրի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը:
«Ես համեմատաբար ավելի վաղ գիտեի Գյունդողանի և Մխիթարյանի մտադրության մասին: Եվ դա ազդեց նաև իմ որոշման վրա»,- Հումելսի խոսքը մեջբերում է Sport1-ը: