Երբ ընդդիմությունը Ազգային ժողով մուտք կանի նախագիծ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտնի մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ իր դիրքորոշումը: Խորհրդարանական ճեպազրույցում այս մասին ասաց ՔՊ-ից Արթուր Հովհաննիսյանը:
«Երբ ԱԺ-ում մուտք կարվի նախագիծ՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, այդ ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կհայտնի իր դիրքորոշումը՝ նիստին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ»,-ասաց Հովհաննիսյանը:
Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ, անդրադառնալով հարցին, թե արդյոք սա կարելի՞ է դիտարկել որպես ընդդիմության վերադարձ խորհրդարան, ասաց՝ ընդդիմադիրների պարտականությունն է՝ լինել նիստերին:
Ինչ վերաբերում է նախատեսվող արտահերթ նիստին՝ նա ասաց. «Նիստը պետք է ունենա օրակարգ, օրակարգին պետք է նախորդի հայտարարության նախագիծ, նախագիծը պետք է սահմանված կարգով դրվի շրջանառության մեջ, ընդդիմադիր պատգամավորները պետք է մասնակցեն հանձնաժողովների նիստերին: Նախաձեռնության մասին ասելը դեռևս օրակարգ չէ, դեռևս արտահերթ նիստ չէ»:
Խորհրդարանական ընդդիմությունը տևական ժամանակ է, ինչ փողոցային պայքար է սկսել՝ իշխանափոխության պահանջով և չի մասնակցում նաև ԱԺ նիստերին:
Սակայն ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մայիսի 25-ին հայտնել էր, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ իրենց օրակարգով՝ պահանջելով, որ խորհրդարանը հանդես գա
հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների հետ
կապված հստակ հայտարարությունով։ Սաղաթելյանը ներկայացրել էր նաև հայտարարության տեքստը: