Ազգային ժողովում մեկնարկել է ոչ իշխանական չորս ուժերի հերթական հանդիպումը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ քննարկվելու է կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը:

 

Քննարկմանը մասնակցում են ՀԱԿ-ից' Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից' Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից' Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը, «Ժառանգություն»-ից՝ պատգամավոր Թևան Պողոսյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: