Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Սիրիայում ծավալված իրավիճակի առնչությամբ ապրիլի 14-ին Մշտական խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին տեղեկացանք կազմակերպության կայքից: Նիստը հրավիրվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ:

ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:

 

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: ԱՄՆ-ը դաշնակիցների հետ Սիրիայում 110 հրթիռ է արձակել. հաղորդվում է երեք տուժածի մասին: