Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 114 պատգամավոր: Արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է՝ հաստատել ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը:
Մինչ կառավարության ծրագիրն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծրագրի նախնական տարբերակը ներկայացրել է ՀՀԿ ղեկավարությանը և խմբակցության ներկայացուցիչներին, ինչպես նաև ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի անդամներին:
Թե՛ ՀՀԿ-ականները, թե ՀՅԴ-ականները դրական են արտահայտվել կառավարության ծրագրի մասին՝ այն համարելով հավակնոտ: