Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 120 պատգամավոր:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է երեք հարց: Նիստի ընթացքում պատգամավորները կքննարկեն ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Խորհրդարանն արտահերթ նիստի ընթացքում կքննարկի նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը:
Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտնեց, որ կառավարությունն առաջարկել է նիստն անցկացնել առանց ընդմիջման՝ մինչև օրակարգի սպառումը: