Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Նիստը կընթանա նախաձեռնողի սահմանած օրակարգով:

 

Օրակարգում ընդգրկված է երկու միջազգային պայմանագիր և 11 հարց, որոնք հիմնականում խորհրդարանի կողմից ընդունվել են առաջին ընթերցմամբ:

 

Արտահերթ նիստի ընթացքում կքննարկվի նաև Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին նախագիծը: