Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 123 պատգամավոր:
ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 137 հարց, 39 միջազգային պայմանագիր:
ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին, փետրվարի 22-25-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի փետրվարի 22-ի նիստում:
ԱԺ մեկնարկած քառօրյա նիստի ընթացքում Ազգային ժողովը կընտրի նաև մարդու իրավունքների նոր պաշտպանին: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԻՊ-ի պաշտոնում ներկայացրել է Արման Թաթոյանի թեկնածությունը: ՄԻՊ-ը կընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5 հարաբերակցությամբ: