Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 107 պատգամավոր:
ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 14 հարց և 2 միջազգային պայմանագիր: ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 149 հարց, 38 միջազգային պայմանագիր:
ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ապրիլի 25-28-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի ապրիլի 25-ի նիստում: