Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Գրանցվել է 107 պատգամավոր:
Խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ապրիլի 25-ի նիստում հարցի քննարկումն ընդգրկվել է հիմնական զեկուցողին հարցեր տալու փուլում:
ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը պատգամավորների քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Ժամը 17:00-ին հարցի քննարկումը կընդհատվի, և պատգամավորները հնարավորություն կունենան հանդես գալ մինչև երեք րոպե տևողությամբ հայտարարություններով: