Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը հայտարարեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու համար փետրվարի 16-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրահավաք սկսելու մասին: Ազգային ժողովի նիստի մեկնարկին այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Բոլորդ գիտեք, որ մեր երկրում երկար ժամանակ է թանկացումներ են նկատվում, ինչը հետևանք է Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու: Մենք առաջարկում ենք փետրվարի 16-ին, ժամը 11:00-ին արտահերթ նիստ հրավիրել, որի ժամանակ կքննարկենք Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը: Մենք, բնականաբար, ստորագրելու ենք և մյուս խմբակցություններին ևս կոչ ենք անում միանալ ստորագրահավաքին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Փաշինյանը:

 

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք միանում են «Ելք» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց. «Աչքներս լույս, մի արտահերթ նիստ էլ ենք ունենալու»: