Երեկ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ է հանդես եկել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության հնարավորությունը կախված է նրանից, թե արդյոք Փաշինյանին կհաջողվի 24 ժամվա ընթացքում ունենալ 44 ԱԺ պատգամավորի ստորագրություն։
Այժմ այդ նախաձեռնությանն արձագանքել է ԱԺ 12 պատգամավոր։
Նիկոլ Փաշինյանի առաջարկը հետեւյալն է՝ այսօր ժամը 17:00-ին հրավիրել արտահերթ նստաշրջան եւ քննարկել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի ուսումնասիրության եւ հանգուցալուծման հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
Միքայել Նազարյան