Մոսկվան Հայաստանից պաշտոնական հայտարարություններ չի ստացել այն մասին, որ կցանկանար խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մեզ հայտնի չէ, որ նրանք ծրագրում են խզել հարաբերությունները, այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն եղել»,- ասել է Օվերչուկը «Известия»-ին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ «Հայաստանը իրենց դաշնակիցն է ՀԱՊԿ-ում» և «ակտիվորեն մասնակցում է Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին», և «Հայաստանը գլխավոր շահառուն է, որը մեծ օգուտներ է ստանում ԵվրԱզԷՍ-ին անդամակցությունից»։