![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/252497.png&w=300&h=200&mt=1673441465)
«ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին։
Զորավարժությունների Հայաստանում անցկացման անհրաժեշտությունը նախապես հաստատվել է Երևանում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ կազմակերպությունը ըմբռնումով է մոտենում Հայաստանում տիրող իրավիճակին, որը կարող է թույլ չտալ այս միջոցառման անցկացումը 2023 թվականին։
ՀԱՊԿ-ում հույս ունեն, որ զորավարժությունների չեղարկման պատճառով կոալիցիոն անվտանգությունը չի տուժի։