Ինչպես հայտնում է ria.ru-ն, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի ստացել պաշտոնական ծանուցում' Ուկրաինա մուտք գործելու վրա արգելք դրված լինելու մասին: Այս մասին հաղորդել է նախկին նախագահը «Հինգերորդ ալիք» ուկրաինական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ:
«Ոչ, ես չեմ ստացել կոնկրետ ծանուցում, ըստ որի ես իրավունք չունեմ գտնվել Ուկրաինայում: Երբ ես վերջին անգամ մեկնել էի Կիև' Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ հանդիպման, որոշ խնդիրներ իսկապես առաջացան: Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում ինձ անհակսանալի պատճառաբանություններով մի քանի րոպե շրջափակեցին իրավապահները, բայց որոշ կարգավորումներց հետո ամեն ինչ առանց աղմուկի ավարտվեց»,-ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցություն»-ը ներկայացնող պատգամավոր Օլեգ Ցարևը տեղական պարբերականներին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և ԱԳՆ-ն բավարարել են 36 մարդու հարցում Ուկրաինա մուտք գործելու վրա արգելք դնելու մասին դիմումը: Այդ անձանց թվում են հայտնվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկրների քաղաքացիներ: