Կիրովի մարզի Յարանսկ քաղաքի բնակիչները քաղաքային իշխանություններից իրենց մահվան մասին ծանուցում են ստացել։ Ծանուցման մեջ մասանավորապես նշվում էր, որ այդ բնակիչները համարվում եմ մեռած և նրանց սեփականությունը պետականացվում է։
Ըստ քաղաքային իշխանությունների նման ծանուցման պատճառը համակարգում տեխնիկական խնդիրների առկայությունն է եղել։
Հայտնի է, որ այդպիսի 25 նամակ է ուղարկվել բնակիչներին, որոնք հումորով են վերաբերվել ծանուցմանը։
Քաղաքային իշխանությունները արդեն ներողություն են խնդրել բնակիչներից։