Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը և մարզչական շտաբը թիմի մի քանի ֆուտբոլիստի ապագայի հարցում որոշումներ կկայացնի մինչ մրցաշրջանի ավարտը: Այս մասին հայտարարել է դորտմունդցիների մարզական տնօրեն Միխաել Ցորկը:
Մասնավորապես, խոսքը Մատս Հումելսի, Հենրիխ Մխիթարյանի և Իլքայ Գյունդողանի մասին է: Բոլոր ֆուտբոլիստների պայմանագրերը գերմանական ակումբի հետ ավարտվում են 2017 թվականին:
«Մենք չենք սպասի մինչ ամառ՝ այս հարցը լուծելու համար: Այս հարցը պետք է հստակեցնենք գարնանը»,- Ցորկի խոսքը մեջբերում է Kicker-ը: